Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գործարկման հիմնական հանձնարարությունն ահաբեկչության դեմ պայքարն է և այդ գործում երկրի օրինական իշխանություններին աջակցելը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Հիմնական հանձնարարությունը ահաբեչության դեմ պայքարն է և ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում Սիրիայի օրինական իշխանություններին աջակցելը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Ռուսաստանը երաշխավորել, որ Ռուսաստանի օդուժի հարվածները կուղղվեն միայն ԴԱԻՇ-ի դիրքերին։









































