«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ իրեն սատարելու համար:
«Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության համար: Դժվար է խաղադաշտ դուրս չգալ, երբ սիրում ես ֆուտբոլը: Սակայն պետք է լիովին վերականգնվեմ վնասվածքից: Գրկում եմ բոլորին»,- Facebook-ի իր էջում գրել է Մեսսին:
Հիշեցնենք՝ արգենտինացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել Պրիմերայի 6-րդ տուրի «Լաս Պալմաս»-ի դեմ խաղում և շարքից դուրս մնացել 7-8 շաբաթով:








































