Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն այժմ գտնվում է Ֆիլադելֆիայում, սկսել է կաղալ և հոգնած տեսք ունի, գրում է USA Today-ը:
Վատիկանը հավաստիացրել է լրագրողներին՝ Հռոմի պապը, ում 79-ամյակը կլրանա դեկտեմբերին, ընդամենը մի քիչ հոգնել է, բայց նրա տրամադրությունը բարձր է: «Հավանաբար այս ճամփորդությունը, որ շատ գրավիչ է, նաև հոգնեցնող է, և մենք հասկանում ենք, որ նա ֆիզիկապես մի փոքր հոգնել է»,- մեկնաբանել է Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկե Լոմբարդին:
Բացի դրանից, սեպտեմբերի 26-ին Ֆանցիսկոս պապը Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռ բարձրանալիս սայթաքել է: Վատիկանի ներկայացուցիչը պատճառաբանել է, որ Ֆանցիսկոս պապը պարզապես չի բարձրացրել իր թիկնոցի փեշը:
Հայտնի է, որ Հռոմի պապը տառապում է գոտկատեղային հոդացավով և ծնկների հետ կապված խնդիրներ ունի, սակայն Վատիկանում հավաստիացնում են, որ ներկա պահին նա ոչ մի լուրջ հիվանդություն չունի:








































