Հնարավոր է, որ մոտակա ժամանակում երկրպագուները կարողանան տեսնել Ջենիֆեր Լոպեսի երիտասարդ տարիքի անկեղծ տեսանյութը, հայտնում է news.izum.ua-ն:
Նրա առաջին ամուսինը` ում հետ դերասանուհին ամուսնացել էր 1997 թվականին, պլանավորում է տնային տեսանյութը ցուցադրել հանրությանը: Ամուսինները վաղուց արդեն բաժանված են, սակայն այդ տեսանյութը չցուցադրելու համար Ջենիֆերը ինչ-որ ժամանակ նրան մի քանի հարյուր դոլար է վճարել: Երևում է նախկին ամուսնու փողերը վերջացել են, և նա որոշել է Ջենիֆերին ցուցադրել հանրությանը իր ողջ գեղեցկությամբ:
Բացի Ջենիֆեր Լոպեսի մերկ մարմնից, տեսահոլովակում կան նաև սեքսուալ տեսարաններ զույգի մեղրամիսից, ինչպես նաև դերասանուհու՝ մոր հետ վիճելու տեսարանը, երբ աստղը սպառնում է նրան այլևս փող չտալ, քանի որ մայրը այն ծախսում է մոլեխաղերի վրա:
Աստղի ներկայացուցիչները առայժմ չեն արձագանքել դրան:








































