ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկարաժամկետ հեռանկարում կօգնի Լոնդոնի տնտեսական զարգացմանը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Capital Economics-ի տնտեսագետների կանխատեսումներին։
«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը սպառնում է կարճաժամկետ ռիսկերով, սակայն դա աղետ չի լինի։ Ավելին՝ երկարաժամկետ հեռանկարում ելքը ԵՄ-ից դրականորեն կանդրադառնա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի վրա»,- վստահ է Վիկի Ռեդվուդը Capital Economics-ից։ Նա կարծում է, որ կարճաժամկետ ռիսկերից պետք չէ վախենալ։
Լոնդոնն աշխարհի մրցունակ ֆինանսական կենտրոնն է այժմ՝ շնորհիվ եվրոպական շուկաներին անարգել հասանելիության, իսկ ԵՄ-ից դուրս գալուց հետո տնտեսական առանցքային գործոն կարող են դառնալ զարգացող շուկաները, որոնք դիվիդենդներ կվճարեն ֆինանսական ծառայությունների տրամադրման համար։








































