«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Սելտա»-ից կրած պարտության մասին: Ֆուտբոլիստը վստահություն է հայտնել, որ նման բան երբևէ չի կրկնվի:
«Իհարկե, նման արդյունքից հետո թիմը բացասական զգացումներ ունի: Սակայն մեր խաղով արժանի չէինք ջախջախիչ հաշվով այդ պարտությանը: Առաջին խաղակեսում ավելի լավ, ավելի ակտիվ էինք գործում: Սակայն «Սելտա»-ն կարողանում էր գոլեր խփել, իսկ դարպասապահը բազմաթիվ անգամ փրկեց իր թիմը:
Պետք է թերթել այս էջը, սխալներից դասեր քաղել և պատրաստվել հաջորդ խաղին: Մենք կվերադառնանք հաղթանակների ուղու վրա»,- «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բուսկետսի խոսքերը:










































