ԵՄ 28 երկրներից միայն 5-ն են ներկայում իրագործում ապաստանի տրամադրման եվրոպական նորմերը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ֆրանս Տիմերմանսը միգրացիոն հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի նախաշեմին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն արդեն 75 պաշտոնական ընթացակարգ է սկսել ընդդեմ ԵՄ պետությունների՝ ներգաղթյալների հանդեպ խախտումների վերացման համար։
Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ԵՄ գագաթնաժողովին կներկայացնի միգրացիոն ճգնաժամի կարգավորման երկարաժամկետ ծրագիր։ «Մենք քննարկել և սահմանել ենք առաջնահերթ գործողությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հիմա։ Նախագահ Յունկերը այսօր դրանք կներկայացնի պետությունների ու կառավարությունների ղեկավարներին»,- ասել է նա։









































