Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է մասնակցել Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է sport1.de-ն:
Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Օլիմպիակոս»-ի դեմ խաղում և չէր կարողացել մասնակցել Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած «Դարմշտադտ»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 7 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:









































