ԴԱԻՇ-ի զինյալները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակիչներին արգելում են օգտվել բջջային կապից: Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Մոսուլում Քրդստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինի հայտարարության համաձայն՝ ահաբեկիչները վերջերս ձերբակալել են 127 մարդու՝ բջջային հեռախոսից օգտվելու համար:
Բացի դրանից՝ ահաբեկիչները Բախդիդա քաղաքում ոչնչացրել են քրիստոնյաների 20 տուն:
Տեղական իշխանությունները նշում են ահաբեկիչների դեմ պայքարում բնակիչների աճող մասնակցության մասին: Իրաքի արևմուտքում գտնվող Անբար քաղաքում առնվազն 1000 մարդ միացել է աշխարհազորայինների ջոկատներին: