Շաբաթ օրը Ավստրիա են ժամանել ավելի քան 10 հազար փախստականներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ավստրիայի Կարմիր խաչի ղեկավար Հերի Ֆոյթիքը հայտնել է, որ օրվա ընթացքում երկիր է ժամանել 12-13 հազար փախստական:
Ոստիկանությունն այդ տվյալները դեռևս չի հաստատել, սակայն նախապես հայտնել է, որ սպասվում է մոտ 10 հազար ներգաղթյալների ու փախստականների ժամանում:










































