Yerkir.am-ի տեղեկություններով` նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել ևս երկու ամսով քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի` Լևոն Ղազարյանի և ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլի (Սարգիս Գրիգորյան), Տլեի (Սարգիս Հախանումյան) և Գաստիկի (Վահան Հակոբյան) խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու մասին: Մեր տեղեկություններով` Տլեի և Գաստիկի կալանքի երկարաձգման հարցը կքննարկվի այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ Ծգլինը` վաղը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































