Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան, որը արդեն պաշտոնապես համարվում է «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեի ընկերուհին, նույնպես այցելել էր «Մեստալիա» մարզադաշտ` դիտելու Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա»-«Ռեալ» եզրափակիչը: Երգչուհին ակտիվ երկրպագում էր «Բարսելոնա»-ին, ինչը չի վրիպել իսպանացի օպերատորների տեսախցիկներից: