Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի բացառել, որ Իտալիայի մայրաքաղաքը կարող է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների թիրախ դառնալ, որոնք կարող են Եվրոպայի երկրներ ներթափանցել փախստականների քողի ներքո: Այս մասին նա ասել է պորտուգալական «Ռադիո Ռենասենսա»-ին տված հարցազրույցում:
«Բանն այն է, որ Սիցիլիայից ընդամենը 400 կմ հեռու գտնվում է չափազանց դաժան ահաբեկչական խմբավորում,- նշել է պապը:- Դրա հետ կապված՝ ներթափանցման ռիսկ կա, դա իսկապես այդպես է»:
Ի պատասխան հարցին՝ արդյոք Հռոմը կարող է ահաբեկիչների թիրախ դառնալ, Ֆրանցիսկոս պապն ասել է. «Այո՛, ոչ ոք չի խոսել այն մասին, որ Հռոմը ենթակա չի լինի այդ սպառնալիքին: Բայց կարելի է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»:










































