Google ընկերությունը մինչ տարեվերջ կսկսի թարմ սնունդ մատակարարել ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ Amazon-ի և Instacart սթարթափի համանման ծառայության հետ մրցակցության շրջանակում։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Սննդի մատակարարման ծառայությունը կգործարկվի Սան-Ֆրանցիսկոյում, այնուհետև Google Express –ը կընդլայնվի գործունեությունը։
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել է սննդի լուսանկարով կալորիաների հաշվարկման տեխնոլոգիայի մշակման մասին։