ABC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ավստրալիայի կառավարությունը համաձայնվել է երկրում հավելյալ ընդունել 12.000 սիրիացի փախստականների, ինչպես նաև 40 միլիոն դոլար ուղղել Սիրիայում միգրացիոն ճգնաժամի կարգավորմանը։
Ներկայումս Ավստրալիան մարդասիրական քվոտայի շրջանակներում ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից ընդունում է 13.750 փախստականի։ Կառավարությունը պլանավորել է 2018 թվականին այդ քվոտան մեծացնել 5000-ով։ Ավստրալական երեք նահանգներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ընդունելու փախստականներին։ Խոսքը Վիկտորիա, Հարավային Ավստրալիա և Արևմտյան Ավստրալիա նահանգների մասին է։