Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ավտոբուսի տակ ընկած գավաթի փոխարեն ստացան պահեստային գավաթը: Այս մասին հաղորդում է EFE լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ տոնախմբության ժամանակ Սերխիո Ռամոսը պատահաբար ձեռքից վայր էր գցել գավաթը, որն ընկել էր ավտոբուսի տակ և կոտրվել:
Կազմակերպիչները մրցաշարի պատմության ընթացքում առաջին անգամ որոշել են հանձնել պահեստային գավաթը: