Փարիզի երկնակամարում հազվագյուտ երևույթ է տեղի ունեցել: Այնտեղ հայտնվել և 5 րոպե անց անհետացել է հորիզոնական կամ հրե ծիածան: Նման երևույթ հաճախակի է տեղի ունենում ԱՄՆ-ում, սակայն Հյուսիսային Եվրոպայում այն շատ հազվագյուտ երևույթ է, քանի որ արևը համապատասխան դիրքում չի լինում նման էֆեկտի ստեղծման համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Արտասովոր երևույթը, որը հայտնվել է հենց կարծես Էյֆելյան աշտարակի գլխավերևում, նկարահանել է տեղացի, 33-ամյա Բերտրան Կուլիկը: Երկնային գեղեցիկ երևույթը նկարահանվել է անցած շաբաթ՝ փոթորկից հետո:










































