Սերխիո Ռամոսը ավտոբուսի երկրորդ հարկից ցած է գցել Իսպանիայի գավաթը: Այս մասին հաղորդում է Marca-ն: Մոուրինյոյի սաները Գավաթի եզրափակիչ խաղում «Բարսելոնա»-ին հաղթելուց հետո վերադարձել են Մադրիդ, որտեղ մեծ շուքով նշել են իրենց հաջողությունը:
«Ռեալ»-ի ֆուտբոլիստները երկհարկանի բաց ավտոբուսով շրջել են ամբողջ Մադրիդով ու ցուցադրել գավաթը: Տոնախմբության ամենաթեժ պահին Սերխիո Ռամոսը պատահաբար ձեռքից վայր է գցել գավաթը, որն ընկել է ավտոբուսի տակ: Հաղորդվում է, որ վարորդը հասցրել է կանգնեցնել ավտոբուսը, սակայն գավաթը չի ցուցադրվել ժողովրդին: