ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրային հաճախ համեմատում են Ռոնալդինյոյի հետ, և երիտասարդ տաղանդը դեմ չէ անցնել իր հայրենակցի ուղին:
«Ինձ հաճախ Ռոնալդինյոյի հետնորդ են անվանում: Սակայն ես նրա ֆանատն եմ: Ռոնալդինյոն մեծագույն ֆուտբոլիստ է: Ցանկանում եմ մնալ Փարիզում և հետք թողնել թիմի պատմության էջերում:
Լիգա 1-ի ֆուտբոլն իր մակարդակով տարբերվում է բրազիլական ֆուտբոլից: Այստեղ գնահատվում է մարտավարությունը, և ես շատ նորություններ եմ սովորել ՊՍԺ տեղափոխվելուց հետո: Այստեղ ես երջանկություն եմ ձեռք բերել»,- հայտարարել է Մոուրան:








































