OK! ամսագիրը, որն իր ուշադրության կենտրոնում է պահում հայտնի մարդկանց վերաբերյալ նորությունները, իր համարներից մեկը նվիրել է Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնին: Պարբերականը թագավորական ընտանիքի 31-ամյա ներկայացուցչին ճանաչել է տարվա ամենագեղեցիկ կին: Ամսագրի մասնագետները նշել են, որ Քեյթի գեղեցկությունը ոչ միայն բնական գրավչությունն է, այլ հագնվելու ունակությունը:
Այսպես, նորաձևության քննադատները համարում են, որ արտաքին տեսքի հիմնական գաղտնիքն այն է, որ դքսուհին կարողանում է ցանկացած միջոցառմանը համապատասխան հագուստ ընտրել: Եթե ճանապարհորդության է մեկնում, գերադասում է հարմարավետ, բայց էլեգանտ հագուստ, եթե ֆիլմի պրեմիերա է, ապա ընտրում է շքեղ երեկոյան զգեստ, իսկ բարեգործական միջոցառումների ժամանակ կրում է հասարակ զգեստներ:









































