Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:
7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Լևոն Արոնյանի հակառակորդն Ալեքսանդր Գրիշչուկն էր: Պարտիան խաղաղությամբ ավարտվեց 43-րդ քայլում:
Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը կիսում են Լևոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը` 5-ական միավորով:








































