Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հերթական անգամ գովեսի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին, ով Մունդիալ-2014-ի ընտրական փուլի շրջանակներում գրավեց Վենեսուելայի հավաքականի դարպասը:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Իգուաինը լավագույնների թվում է: Նույնը կարող եմ ասել նաև Ագուերոյի մասին: Մեր հարձակման գիծն լավագույններից մեկն է աշխարհում:
Արգենտինայի հավաքականը գերազանց խաղ անցկացրեց: Մենք գնահատում ենք նաև Լավեցիի կատարած աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է Վենսուելայի հավաքականին, ապա պետք է ասեմ, որ այն շատ բարդ հակառակորդ է:
Նրանք միշտ գիտեն` ինչի համար են խաղադաշտ դուրս գալիս: Սակայն արդեն առաջին խաղակեսում մենք կարողացանք գերազանցել նրանց»:








































