Ոչ միայն իսպանական միապետներին են ահաբեկում նրանց հեռավոր ազգականները: Համացանցում է հայտնվել դքսուհի Քեթրինի մորեղբոր՝ Հարի Գոլդսմիթի 16 էջանոց հարցազրույցը, որին կցված են լուսանկարներ ու տեղեկատվություն, որոնք չեն համապատասխանում թագավորական տան «արարողակարգին»։
Քեռի Հարին դեռևս մինչև հարսանիքն էր փորձել խոչընդոտել զարմուհու երջանկությանը: Նա իր նոր ընկերոջն ապօրինի զվարճանքներ էր առաջարկել՝ չիմանալով որ նա ծպտված լրագրող է: Սկանդալային պատմությունը հայտնվել է մամուլում, իսկ Հարին ընդմիշտ հեռացվել է Միդլթոնների ընտանիքից:
Այս անգամ նա լրագրողներին պատմել է, թե ինչպես են արքայազնը ու այն ժամանակ ապագա դքսուհին իր ագարակում ցեխի լոգանք ընդունել, թե ինչպես են 7 տարի առաջ դեռ երիտասարդ սիրահարները կիսել նույն ննջարանը հենց այդ նույն ագարակում:
Հարիի խոսքերով՝ իր առանձնատունը մեծ դեր է խաղացել Ուիլյամի ու Քեյթի հարաբերություններում՝ նրանց վերամիավորվելուց հետո:








































