Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին պաշտոնապես հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին: «Ես համոզված եմ, որ Լիբանանի պատմության այս շրջանը պահանջում է առանց բացառության բոլոր քաղաքական ուժերի ներգրավվածությամբ ազգային փրկության կառավարություն ստեղծել»,- նշել է նա Սերայի պալատում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Միկատիի կարծիքով՝ իր այս քայլը հնարավորություն է տալիս սկսելու ազգային երկխոսության նոր փուլ, որի ժամանակ Լիբանանի քաղաքական ուժերը կկարողանան համաձայնության գալ, որը «անհրաժեշտ է երկրում քաղաքացիական խաղաղության և համաձայնության պահպանության համար»: Միկատին նշել է, որ այս քայլին իրեն դրդել են իր հայրենի քաղաք Տրիպոլիում (գտնվում է Բեյրութից 90 կմ հեռավորությամբ) շարունակվող այունահեղությունները:









































