Իտալիայի հավաքականի դեմ խաղը ոչ-ոքի ավարտելուց հետո Բրազիլիայի ընտրանու և «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, թե վստահ է, որ ազգային թիմն առավելության կհասնի ռուսների նկատմամբ:
Բրազիլացիները բաց թողեցին իտալացիների դեմ խաղում հաղթանակ տանելու հնարավորությունը և այժմ ցանկանում են օգտվել հնարավորությունից և հաղթանակ տանել Ռուսաստաի հավաքականի դեմ խաղում:
«Մենք մեծ ցանկություն ունեինք առավելության հասնել իտալացիների նկատմամբ, ջանք չխնայեցինք, բայց չստացվեց: Անպայման կհաղթենք Ռուսաստանի հավքականին»,- հայտարարել է Նեյմարը:









































