Ապրիլի 19-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Կապանի Ավետիսյան փողոցի 12-ի շենքի մոտ «Գանձասար»-ի առանցքային ֆուտբոլիստ Արմեն Տատինցյանը սեփական ՎԱԶ-2107 մակնիշի 08 ՕԼ 650 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 17-ամյա Էմիլիա Անտոնյանին: Այս մասին հաղորդում է yerevaklur.am-ը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տատինցյանն ասաց, որ վրաերթի ենթարկելուց հետո ինքն իր մեքենայով է աղջկան տարել հիվանդանոց, և այժմ նրա առողջական վիճակը լավ է:
«Ամեն ինչ նորմալ է: Աղջիկն իրեն շատ լավ է զգում: Որքան գիտեմ՝ նրան արդեն պետք է հիվանդանոցից դուրս գրած լինեին: Ես ինքս վախեցել էի, սակայն արդեն լավ եմ զգում, և առաջիկա հանդիպմանը դուրս կգամ խաղադաշտ»,- ասաց Տատինցյանը:








































