Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկաս Սիլվան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ», հաղորդում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
Մարսելը ներկայացնող ակումբը 22-ամյա բրազիլացուն վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ առանց ամբողջական տրանսֆերը հետագայում գնելու իրավունքի:
Հիշեցնենք, որ Լուկասը 2015 թ.-ին «Ռեալ» էր տեղափոխվել «Կրուզեյրո»-ից:







































