Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Արտյոմ Ձյուբան հայտնել է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Ամենահետաքրքիրը «Սպարտակ»-ի երկու ֆուտբոլիստների դիմակայությունն է` հարձակվող Մովսիսյանն ընդդեմ պաշտպան Սուխիի: Չեմ կարող որևէ մեկին նախապատվություն տալ:
Ինձ թվում է, խաղը կավարտվի ոչ-ոքի` 1:1 կամ 2:2: Հայերը լավ են խաղում, մանավանդ սեփական հարկի տակ: Սակայն չեխերն էլ հզոր թիմ ունեն: Տանտերերի կազմում աչքի կընկնեն Մովսիսյանն ու Մխիթարյանը»,- Ձյուբային մեջբերում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:










































