Քրդական ռազմականացված միավորումների (փեշմերգա) ջոկատները 10 գյուղ են ազատագրել, որոնք զավթել էին ԴԱԻՇ-ի ծայրահեղականները Իրաքի հյուսիսային Քիրկուկ նահանգում։ Այս մասին հայտնում է «Սոութ-Ալ-Իրաք» պորտալը։
Հարձակումը սկսվել է վաղ առավոտյան, Դաքուկ շրջանում (Բաղդադից 180 կմ հյուսիս)։ Ընդհանուր առմամբ գոծողությանը մասնակցել է մոտ 2000 քուրդ մարտիկ։
Հաղորդվում է, որ ոչնչացվել են ավելի քան 30 ծայրահեղականներ, ևս 45-ը վնասվածքներ են ստացել։
Քրդերն առնվազն 5 մարդկային կորուստ են ունեցել։








































