Կարմի Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները 8 ամսվա ընթացքում առաջին անգամ կարողացել են մուտք գործել Հալեպ, որի համար պայքար են մղում կառավարական ու ընդդիմադիր ուժերը: Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրությունում, հնգօրյա այցը, որի ընթացքում կգնահատվի քաղաքի հումանիտար իրավիճակը, կավարտվի երեքշաբթի օրը:
Ըստ ԿԽՄԿ-ի տվյալների՝ Հալեպի հումանիտար կարիքները հսկայական են:
«Քաղաքում հաշվվում են տասնյակ հազարավոր տարհանված անձինք, ովքեր եկամտի աղբյուր կամ խնայողություն չունեն ու ամբողջությամբ կախված են օգնությունից»,- նշում է ԿԽՄԿ-ի սիրիական բաժնի ղեկավար Մարիաննա Գասերը:
Նա հավելել է, որ մարտերի հետևանքով վնասվել են ճանապարհները, հիվանդանոցները, դպրոցները, ինչպես նաև՝ համաշխարհային ժառանգության օբյեկտները:
Իր աշխատակիցների անվտանգության բացակայության պատճառով Կարմիր Խաչը չի գործում Հալեպում անցած տարվա հուլիսից:










































