Այսօր «Հրազդան» մարզադաշտում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության «Բանանց»-«Միկա» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը:
«Միկա»-ն մրցակցի հարկի տակ առավելության հասավ նվազագույն հաշվով և դուրս եկավ եզրափակիչ: Ընդհանուր առմամբ հավասար պայքարում անցած հանդիպման ելքը որոշեց Աղվան Մկրտչյանի 62-րդ րոպեին խփած գոլը:
Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 3:3 հաշվով:
Եզրափակիչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա ապրիլի 27-ին կայանալիք «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումից հետո:










































