Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի` բելգիական «Բրյուգե»-ի դեմ պատասխան խաղի մասին:
Հոլանդացի մասնագետը նշել է, որ իր թիմը չի թուլացել և չի պատրաստվում թերագնահատել մրցակցին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Չեմ կարծում, որ իմ ֆուտբոլիստներն այդ խաղին անլուրջ կվերաբերվեն: Այդ հանդիպմանը նախապատրաստվել ենք այնպես, ինչպես մյուսներին: Այս շաբաթվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի արվել:
Մարուան Ֆելաինիի գոլը շատ կարևոր էր, որը վստահություն տվեց մեր թիմի ֆուտբոլիստներին պատասխան խաղից առաջ: Իհարկե, առաջին խաղում մենք պետք է վստահ հաղթանակ տոնեինք»,- հայտարարել է Վան Գալը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Բրյուգե»-ի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «կարմիր սատանաներ»-ի հաղթանակով (3:1):








































