Թուրքական «Ֆեներբահչե»-ի նախագահ Ազիզ Յիլդիրիմը հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիա»-ն հրաժարվել է վաճառել Արյեն Ռոբենի տրանսֆերն իրեն: Նա նաև խոսել է Իբրահիմովիչի տրանսֆերի մասին:
«Մենք մի քանի անգամ կապնվել ենք Մինո Ռայոլայի հետ՝ Զլատան Իբրահիմովիչի տեղափոխության համար, իսկ նա պատասխանեց, որ Զլատանը կարող է տեղափոխվել «Ֆեներ»՝ «Գալաթասարայ»-ի փոխարեն: Բայց հավանականությունը քիչ է:
Մենք նաև խոսել ենք «Բավարիա»-ի ղեկավարության հետ, բայց նրանք հրաժարվել են վաճառել Ռոբենի տրանսֆերը»,- ասել է Յիլդիրիմը:






































