12-ամյա երեխան պատահմամբ վնասել է 1.3 միլիոն եվրո արժողությամբ իտալական նկարը: Տղան Թայվանում ցուցահանդեսի ժամանակ սայթաքել է և ընկել գլուխգործոցի վրա, հայտնում է euromag.ru-ն:
Իտալացի նկարիչ Պաոլո Պորպորայի «Ծաղիկներ» կտավը ստեղծվել է մոտ 1600 թվականին և 55 այլ գլուխգործոցների հետ ցուցադրվել է Թայվանի մայրաքաղաքում:
Տեսագրությունում երևում է, թե տղան ինչպես է սայթաքում և մեքենայաբար մեկնում ձեռքերը: Նկարի վրա բռունցքի չափ անցք է բացվել:
Կազմակերպիչները որոշել են տղայի ծնողներից փոխհատուցում չգանձել: Նկարը կվերականգնվի տեղում:
Ըստ ցուցահանդեսի կայքի տվյալների՝ նույն սրահում ցուցադրվել է Լեոնարդո Դա Վինչիի ինքնանկարը` 200 միլիոն եվրո արժողությամբ:








































