Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պատրաստվում է բողոքարկել Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում հանդես եկող թուրք ծանրորդ Սեմի Յախչիի թույլ տված խախտումը չգրանցելու հանգամանքը: Բողոքը պաշտոնապես կներկայացվի համաշխարհային ծանրամարտի ֆեդերացիա: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ծանրամարտի ֆեդերացիայից:
Հիշեցնենք, որ թուրք ծանրորդը խախտումով էր բարձրացրել 192 կիլոգրամանոց ծանրաձողը և կրկնապատկերը դիտելուց հետո ակնհայտ է, որ մրցավարները կոպիտ սխալ են գործել` հաշվելով նրա մոտեցումը: Արդյունքում Արայիկ Միրզոյանը, ով առանց որևէ խախտումի նույն քաշն էր բարձրացրել, զրկվեց ոսկե մեդալից. Արայիկը 260 գրամ ծանր էր թուրք ծանրորդից: