Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Լիվերպուլ»-ի դեմ (0:0) խաղի մասին:
«Երբ քո նոր ակումբում վատ նորամուտ ես նշում, փորձում ես մարզումների ժամանակ քրտնաջան աշխատել և այդ իրավիճակից դուրս գալ որպես հաղթող:
Այսօրվա հանդիպման ժամանակ ես հայտնվում էի այնտեղ, որտեղ պետք է լինեի: Դժվար է հավատալ, չնայած մեծ թվով գրոհներից հետո հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Դրական էր միայն այն, որ թիմը կարողացավ միահամուռ պայքարել և ստեղծել մեծ թվով գոլային պահեր»,- հայտարարել է Չեխը:






































