Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) նախկին գործադիր տնօրեն Նոբուո Տանական, որը ներկայումս Ճապոնիայում գտնվող Սասակավայի խաղաղության հիմնադրամի նախագահն է, ժամանել է Թեհրան, ուր և այցելել է Էներգետիկ հետազոտությունների ինստիտուտ։
Գնահատելով Իրանի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Նոբուո Տանական հայտարարել է, որ Իրանը 2040 թվականին կդառնա աշխարհի չորս խոշորագույն էներգետիկ հանգույցներից մեկը։ Տանական իրանական կողմին կոչ է արել առաջնահերթությունների շարքում դասել օտար ներդրումները և հեշտացնել դրանց մուտքը հետպատժամիջոցային ժամանակաշրջանում։
Նա նաև վստահեցրել է, որ 2014 թվականին աշխարհում նավթի ու գազի խոշորագույն ներկրողները լինելու են Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան ու Եվրոպան։ Տանական կանխատեսել է, որ գազը շուտով կփոխարինի նավթին ու ածխին, և որ անհրաժեշտ կլինի հստակեցնել գազի գնագոյացման համակարգը։








































