Կոստյումը, որով Հելոուինի ժամանակ կարելի է նմանակել Քեյթլին Ջեններին, սկանդալ է առաջացրել, հաղորդում է Mashable-ը: Հունիսի սկզբին Քիմ Քարդաշյանի խորթ հայրը Vanity Fair պարբերականի շապիկին սեռափոխության վիրահատությունից հետո լուսանկարվել է կանացի կերպարով: Հենց այդ կերպարն էլ առաջարկում են «ստանալ»:
«Հումորիստական» Unisex Call Me Caitlyn Costume-ը կարելի է գտնել, օրինակ, WholesaleCostumes.com և AnyTimeCostumes.com կայքերում, ինչպես նաև Spirit Halloween ցանցի խանութներում:
Ինչ վերաբերում է Քեյթլին Ջենների հագուստին, պարբերականն այն «անճաշակ» է համարում:











































