Թբիլիսիում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2013թ. առաջնությունը:
47 կգ քաշային կարգում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորի հակառակորդը հույն ըմբիշ Ապոստոլոս Տասկոուդիսն էր, ում նկատմամբ մեր մարզիկն առավելության հասավ 3:1 հաշվով:
Այսպիսով՝ Գրիգորյանը քառորդ եզրափակիչում է:






































