Պորտուգալիայի ոստիկանության հաղորդմամբ՝ երկրի առափնյա հատվածում առգրավվել է շուրջ 2 տոննա կոկաին: Օպերացիային մասնակցել են նաև բրիտանական և իսպանական հատուկ ծառայությունների աշխատակիցները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդ գործով Պորտուգալիայի ոստիկանությունն արդեն 3 մարդու է ձերբակալել երկրի հյուսիսային Պորտու քաղաքում: Նրանք դատարանում գրավի դիմաց ազատ են արձակվել:
Ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածները Իսպանիայի և Նիդերլանդների քաղաքացիներ են:









































