Sony ընկերությունը 2016 թվականի առաջին կեսին վճարովի ծառայություններ կսկսի մատուցել անօդաչու սարքերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ընկերության հաճախորդները կդառնան շինարարական, գյուղատնտեսական և լոգիստիկայի ոլորտների ձեռնարկությունները։ Ծառայությունների շարքում, որոնք կառաջարկի Sony-ն, կլինի անօդաչուների կիրառմամբ բարձրորակ աերոֆոտոլուսանկարչությունը։
Նման ծառայության մատուցումը կօգնի ընկերությանը գտնել տեսախցիկներով և սմարթֆոններով զբաղվող ստորաբաժանման մշակումների նոր կիրառություններ։









































