Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն հզորացնել թիմի հարձակման գիծը:
«Բարսա»-ի ղեկավարները հետաքրքրվում են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է Gerüchte Ticker շվեյցարական պորտալը:
Նշվում է, որ Մխիթարյանը, ով Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում արդեն 21 գոլ է խփել, ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբային գրանցումը:
«Բարսելոնա»-ն պատրաստ է 25 մլն եվրո վճարել Մխիթարյանի տրանսֆերի դիմաց, ով «Շախտյոր»-ի հետ մինչև 2015թ. գործող պայմանագիր ունի:







































