Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղի ընթացքում Ջոն Տերիի հեռացման մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Չենք պատրաստվում բողոքարկել Տերիի հեռացումը, դա անիմաստ ժամանակի կորուստ է: Մենք դրանում համոզվել ենք անցյալ մրցաշրջանում, երբ ցանկացել էինք բողոքարկել Մատիչի հեռացումը:
Վերջերս նույն պատմությունը կրկնվեց նաև Կուրտուայի հետ»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:







































