Աշխարհում համակարգչային չիփեր արտադրող խոշոր ընկերությունները` Intel Corp.-ը և Qualcomm Inc.-ը, բարձր մրցունակություն են զգում չինական ընկերությունների կողմից, որոնց անվանումները Չինաստանի սահմաններից դուրս շատ քչերը գիտեն: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Երկու ֆիրմաներ` Rockchip Electronics Co. և Allwinner Technology Co. պլանշետային համակարգիչների համար նախատեսված միկրոչիփերի շուկայում բարձրացրել են իրենց բաժինը 2010-ի 0.3 տոկոսից մինչև 27 տոկոս` 2014-ին:
Վերլուծաբանները նշում են, որ եթե նախկինում չիփ արտադրողներին տասնամյակներ են անհրաժեշտ եղել համապատասխան փորձ կուտակելու և արտադրությունն ընդլայնելու համար, այժմ դրա համար մի քանի տարին բավական է:
Սպասվում է, որ առաջիկա տարիներին Չինաստանը կարող է դառնալ արտադրվող չիփերի 60 տոկոսի իրացման շուկա, իսկ երկիրը կարտադրի դրանց համաշխարհային ծավալի 15 տոկոսը:










































