Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ կառավարությունն աշխատում է ԱԹՍ-երի դեմ համակարգի ստեղծման ուղղությամբ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ մեծացել է իշխանությունների չվերահսկած ԱԹՍ-երի չվերթերի թիվը: Ենթադրվում է, որ ԱԹՍ-երի դեմ մշակվող նոր համակարգով կհամալրվեն առավել քիչ պաշտպանված օբյեկտները, և որ այն պետք է հետևի ու արգելափակի ԱԹՍ-երի աշխատանքը: Մշակումը գտնվում է վաղ փուլում:









































