Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը հետաքրքրել է Դորտմունդի «Բորուսիա»-ին, տեղեկացնում է Bild-ը:
Գերմանական ակումբը մտադիր է վարձակալել 20-ամյա բելգիացու տրանսֆերը:
«Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Յանուզայի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուս»-ը:










































