Սիրիայի բանակն ավարտում է լեռնային հանգստավայր Զաբադին քաղաքը (Դամասկոսից 45 կմ հեռավորությամբ) հանցավոր խմբավորումներից ազատագրելու օպերացիան: Զորքերը միավորվել են քաղաքի կենտրոնում` Քալաաթ-էզ-Զահրա մզկիթի մոտ շիաների «Հըզբոլլահ»-ի ջոկատների հետ, հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Համատեղ հարձակումներով նրանց հաջողվել է սեղմել օղակը «Ահրար աշ-Շամ» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումների հենակետերի շուրջ: Օպերացիային մասնակից սիրիացի սպայի խոսքերով` «Զաբադինը գրոհայիններից կազատագրվի առաջիկա ժամերի ընթացքում»:
Հայտնի է նաև ծայրահեղականների խմբի ձախողման մասին` սահմանամերձ Ջուսիա բնակավայր ներխուժելու փորձերի ժամանակ, որտեղից ճանապարհ կա Հոմս քաղաք: Զորքերը նաև արգելափակել են հարևան Մադայ և Սերգա քաղաքներ նահանջի ճանապարհները:









































