Adobe Systems-ի տեխնոլոգիաների գծով տնօրեն Քևին Լինչը լքում է ընկերությունը՝ Apple-ում զբաղեցնելու տեխնոլոգիաների գծով փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է CNBC-ն:
Նա հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 18-ին, ընկերությունից կհեռանա մարտի 22-ին՝ հաղորդվում է Adobe-ի փաստաթղթերում:
Լինչն Adobe-ում աշխատում էր 2005 թվականից: Նա մասնակցել է ընկերության «ամպային» ապրանքների զարգացմանը: Adobe-ում նրա լիազորությունները կանցնեն բիզնես ստորաբաժանմանը:









































