Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանն այսօր սև խաղաքարերով պայքարելու է Կրամնիկի դեմ:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրից հետո Արոնյանն ու Կարլսենը 3-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Արոնյան – 3 միավոր
2. Կարլսեն – 3
3. Սվիդլեր – 2.5
4. Ռաջաբով – 2
5. Կրամնիկ – 2
6. Գրիշչուկ – 1.5
7. Գելֆանդ – 1
8. Իվանչուկ – 1









































