Թբիլիսիում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2013թ. առաջնությունը:
60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Սանոյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում և լքեց հետագա պայքարը:
1/16 եզրափակիչում Սանոյանի մրցակիցն Ուկրաինայի ներկայացուցիչ Միկոլա Այվազյանն էր: Գոտեմարտն ավարտվեց 3:1 հաշվով:









































